«Իսպանական Կենտրոնը» կրթամշակութային հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2003թվականին` իսպանախոս աշխարհի լեզուն և մշակույթը Հայաստանում ներկայացնելու համար:
Մեր գործունեությունը բազմաբնույթ է թե´ կրթական և թե´ մշակութային բնագավառում. կազմակերպում ենք իսպաներեն լեզվի դասընթացներ` ինչպես սկսնակների, այնպես էլ լեզուն տիրապետողների համար` այն կատարելագործելու նպատակով:
Կազմակերպում ենք բազմաբնույթ միջոցառումներ` «ֆիեստաներ», համերգներ, կինոցուցադրումներ, տարաբնույթ փառատոններ և այլն: